Ուկրաինան չի հավատում Խերսոնից նահանջի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարություններին
![]() Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս զինվորականների զգալի խմբավորում դեռ մնում է Խերսոնում. Ուկրաինան չի տեսնում Ռուսաստանի՝ առանց կռվի նահանջի նշաններ՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը կարծում է, որ, չնայած Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններին, պետք է վստահել պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաև կոչ է արել չհրապարակել Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունների մասին տեղեկատվությունը և պահպանել տեղեկատվության լռության ռեժիմը։ Նիկոլաևի ՕՎԱ-ի ղեկավար Վիտալի Կիմը նույնպես հորդորել է չվստահել Խերսոնից նահանջի մասին ռուսների հայտարարություններին. «Եթե ռուսները մի բան ասեն, հակառակը կանեն»։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը զորքերը տեղափոխում է Դնեպրի ձախ ափ, այսինքն, հեռանում է Խերսոնից։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
