«Կասպերսկու լաբորատորիան» կդադարեցնի իր VPN հավելվածի աշխատանքը ՌԴ-ում
![]() Kaspersky Lab-ը կդադարեցնի Kaspersky Secure Connection VPN հավելվածի աշխատանքը Ռուսաստանում։ Մինչև այս տարվա վերջ հավելվածի վճարովի տարբերակը դեռ կվաճառվի, մինչդեռ անվճար տարբերակը կդադարի աշխատել նոյեմբերի 15-ից, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ «ՌԴ-ում արտադրանքի անջատումը տեղի կունենա փուլերով՝ ներկա օգտատերերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ եթե մինչև 2022 թվականի ավարտը գնեք և ակտիվացնեք հավելվածի վճարովի տարբերակը, այն կաշխատի մինչև լիցենզիայի կամ ընթացիկ բաժանորդագրության ավարտը։ Անվճար տարբերակը հասանելի կլինի մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որից հետո Ռուսաստանում այլևս հնարավոր չի լինի օգտվել անվճար արտադրանքից։ Ընկերությունն ընդգծել է, որ բացի Ռուսաստանից, ոչ մի այլ երկիր չի տուժի Kaspersky Secure Connection-ի շահագործման փոփոխություններից։ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող օգտատերերի համար «առկա գործառույթների և VPN սերվերների շարքը չի փոխվի», ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել ծառայության փակման պատճառները։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
