Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ վարել Կիևի հետ

729
Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 19:06
Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ վարել Կիևի հետ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, «սակայն՝ առանց Մոսկվայի համար որևէ նախապայմանի», ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ, խոսնակ Անդրեյ Ռուդենկոն։

«Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, դրանք ընդհատվել են ոչ Մոսկվայի մեղքով»,- ասել է Ռուդենկոն՝ նշելով, որ «Ռուսաստանը որևէ նախապայման չի դնում Ուկրաինայի համար բանակցություններ սկսելու համար, բացի այն, որ ուկրաինական իշխանությունները բարի կամք դրսևորեն»։