Մասքը հանգստյան օրերին աշխատանքից հեռացրել է Հնդկաստանում Twitter-ի աշխատակիցների 90%-ին
![]() Twitter-ի նոր սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասքը պոտենցիալ շահութաբեր հնդկական շուկայում զգալի կրճատումներ է կատարել ինժեներական և արտադրանքի մշակման անձնակազմում: Նյու Դելիում, Մումբայում և Բանգալորում ընկերության գրասենյակներում աշխատող 200 աշխատակիցներից մնացել է մոտ 10 մարդ։ Հնդկաստանի անձնակազմում կրճատումներն սկսվել են հոկտեմբերի 28-ին Իլոն Մասքի կողմից սոցցանցի գնումից հետո։ Գործարքը գնահատվել է 44 մլրդ դոլար։ Զանգվածային կրճատումների միջոցով ձեռնարկատերը ակնկալում է նվազեցնել բիզնեսի ծախսերը, ինչի համար, ըստ նրա, գերավճար է տվել, նշում է Bloomberg-ը։ «Ցավոք, ընկերությունն այլընտրանք չունի, քանի որ օրական կորցնում է ավելի քան 4 միլիոն դոլար», - գրել է Մասքը թվիթերում՝ նշելով, որ աշխատանքից ազատվածներից յուրաքանչյուրին առաջարկվել է եռամսյա աշխատավարձի չափով փոխհատուցում: Զանգվածային կրճատումներ Հնդկաստանում նկատվել են բոլոր գործառույթներում, ներառյալ մարքեթինգը, հանրային քաղաքականությունը և կորպորատիվ հաղորդակցությունը: Միևնույն ժամանակ, կրճատումների մոտ 70%-ը բաժին է ընկել արտադրանքի մշակման թիմին և ճարտարագիտությանը: Ամբողջ աշխարհում Twitter-ի կրճատումների ընդհանուր թիվը կազմել է մոտ 50% (մոտ 3,7 հազար մարդ)։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
