Հաջորդ տարի Ուկրաինայում հարկերի մոտ 90%-ը բաժին է հասնելու բանակին
![]() Ուկրաինայի Նախարարների կաբինետը հաջորդ տարի քաղաքացիների և ձեռնարկությունների վճարած բոլոր հարկերի և տուրքերի գրեթե 90%-ը կուղղի Ուկրաինայի բանակին և անվտանգությանը։ Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է փակել միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ։ Այս մասին Facebook-ում հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Հաջորդ տարի քաղաքացիների և ձեռնարկությունների վճարած բոլոր հարկերի և տուրքերի գրեթե 90 տոկոսը կառավարությունը ուղղելու է մեր բանակին և երկրի անվտանգությանը: Սրանք են այս շաբաթ ընդունված՝ 2023 թվականի բյուջեի իրողությունները», - ասել է Շմիգալը: Մասնավորապես, հաջորդ տարի նախատեսվում է 1,1 տրիլիոն գրիվնա հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին և անվտանգությանը, գրեթե 450 միլիարդ գրիվնա կուղղվի սոցիալական ծրագրերին և կենսաթոշակներին։ Առողջապահության համար նախատեսվում է հատկացնել 176 միլիարդ, իսկ կրթությանը՝ 156 միլիարդ. «Սրանք չորս հիմնական ծախսային հոդվածներն են։ Պետության սեփական եկամուտները կկազմեն 1,3 տրիլիոն, իսկ ծախսերը՝ 2,6 տրիլիոն։ Մենք նախատեսում ենք փակել ՀՆԱ-ի ավելի քան 20%-ի պակասուրդը միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ, մենք անընդհատ բանակցում ենք ֆինանսավորման նոր ծրագրերի շուրջ»,- հավելել է կառավարության ղեկավարը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
