Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան

1560
Կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ., 10:36
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն հաղորդումներից հետո, ըստ որի՝ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Լրատվամիջոցը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։

«Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերի զգոնության բարձրացման ընդհանուր գործողության մաս»,- ասվում է զեկույցում: