Հարավային Կորեայում երկու հանքափորներ 9 օր անցկացրել են գետնի տակ՝ սնվելով լուծվող սուրճով
2177
Կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ., 00:24
![]() Հարավային Կորեայում 62 և 56 տարեկան երկու հանքափորներ հանքի փլուզումից հետո 9 օր անցկացրել են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ցինկի հանքավայրի փլուզումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 26-ին հյուսիսարևելյան Բոնհվա կոմսությունում: Արդյունքում երկու բանվոր արգելափակվել են 190 մետր խորության վրա։ Ավելի քան մեկ շաբաթ կորեացիները սնվել են լուծվող սուրճով, որը տղամարդիկ վերցրել էին իրենց հետ մինչև խորքեր իջնելը, ինչպես նաև խմել են ցանկացած ջուր, որը հոսել է հանքի ներսում։ Տղամարդիկ կարողացել են նաև վրաններ խփել և կրակ վառել՝ տաքանալու համար։ Փլուզումից հետո տասներորդ օրը փրկարարներին հաջողվել է դուրս բերել հանքափորներին։ Այժմ նրանք հիվանդանոցում են, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
