Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

G7-ի երկրներն սպառնացել են Բելառուսին

1473
Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 23:42
G7-ի երկրներն սպառնացել են Բելառուսին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կրկին կոչ են արել Բելառուսին՝ դադարեցնել օգնությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Հանդիպմանը հաջորդած նրանց համատեղ հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում։

«Եթե Բելառուսի իշխանություններն ավելի անմիջականորեն ներքաշեն երկրին ուկրաինական պատերազմի մեջ, G7-ը նրանց վրա կպարտադրի լրացուցիչ ծախսեր»,- ասվում է հայտարարության մեջ։ G7-ի երկրների ներկայացուցիչները կոչ են արել Բելառուսին դադարեցնել ռուսական զորքերին իր տարածքից Ուկրաինայի ուղղությամբ հրթիռներ արձակելու թույլտվությունը։