Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մասքն աշխատանքից հեռացրել է Twitter-ի աշխատակիցների կեսին

1030
Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 21:12
Մասքն աշխատանքից հեռացրել է Twitter-ի աշխատակիցների կեսին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն, ով վերջերս գնել է Twitter սոցիալական ցանցը, աշխատանքից ազատել է իր աշխատակիցների կեսին՝ մոտ 7500 մարդու։

Ձեռնարկատերն այս որոշումը կապել է բիզնեսի ծախսերը նվազեցնելու ցանկության հետ, քանի որ կորպորացիայի օրական կորուստները հասնում են 4 միլիոն դոլարի։ Միաժամանակ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կրճատված աշխատակցի առաջարկվել է եռամսյա աշխատավարձի չափով փոխհատուցում։ Դա օրինական սահմանաչափի կեսն է, հավելել է Մասքը:

Տեղեկությունը հայտնում է CNBC-ն։ Հրատարակությունը մեջբերում է մի գործարարի, ով ելույթ է ունեցել ներդրողների կոնֆերանսում։

Հայտնի է, որ ապատեղեկատվության դեմ պայքարի համար պատասխանատու թիմում աշխատանքից ազատվել է աշխատակիցների 15%-ը։ Դա անհանգստություն է առաջացրել՝ կապված ԱՄՆ Քոնգրեսի առաջիկա ընտրությունների հետ, հայտնել են NBC-ի աղբյուրները։

Ընկերության անձնակազմը կրկնակի կրճատելու՝ Մասքի ծրագրերի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 4-ին։ Այս ֆոնին Twitter-ի դեմ խմբային հայց է ներկայացվել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան: Հայտարարությունից բխում է, որ կորպորացիան սկսել է աշխատողների կրճատումներ՝ առանց աշխատակիցներին նախապես ծանուցելու, ինչը դաշնային և Քալիֆորնիայի օրենքների խախտում է։

Ավելի վաղ Twitter-ը սկսել է սահմանափակել անձնակազմի մուտքն էլեկտրոնային փոստ և կորպորատիվ մեսենջեր, նրանցից ոմանց առգրավել էին աշխատանքային սարքավորումները՝ նախքան աշխատանքից ազատվելու մասին ծանուցումը: