Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին պաշտպանել է Ուկրաինայում ռուսների ստեղծագործական գործունեության արգելքը

837
Ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ., 21:06
Զելենսկին պաշտպանել է Ուկրաինայում ռուսների ստեղծագործական գործունեության արգելքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է Ռուսաստանի քաղաքացիների՝ երկրում ստեղծագործական գործունեություն ծավալելու արգելքի միջնորդությանը։
Միջնորդագիրը ստացել է 25000 ստորագրություն, որն անհրաժեշտ էր պետության ղեկավարի քննարկման համար։ Այն կոչ է անում արգելել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ստեղծագործական գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։ Խոսքը կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման, թատրոնի և ընդհանրապես մշակույթի ոլորտների մասին է։
«Ամբողջական ազգային մշակութային տարածքի զարգացումը, ռուսամետ քարոզչության դեմ պայքարը, ռուսական և խորհրդային ժառանգության մաքրումը», ինչպես հետևում է Զելենսկու պատասխանից, առաջնահերթ խնդիրներ են ներկա փուլում։

Ուկրաինայի ղեկավարը հանձնարարել է վարչապետ Դենիս Շմիգալին ընթացք տալ խնդրագրում բարձրացված հարցերին և համապատասխան արձագանքման միջոցներ ձեռնարկել։