Պուտինը թույլ է տվել զորակոչել ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին
![]() Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ծանր հանցագործությունների համար չմարված կամ էլ չհանված դատվածություն ունեցող քաղաքացիների զինվորագրման մասին։ Այժմ Ռուսաստանում պատերազմի համար ծանր հոդվածներով դատապարտված մարդասպանների, ավազակների և այլ հանցագործների զինվորագրումը թույլատրելի է։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Հանցագործներն, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն, ավազկություն կամ կողոպուտ, այժմ կարող են պաշտոնապես զորակոչվել պատերազմի: Սակայն ահաբեկչության, պատանդառության, մանկապղծության, դավաճանության, լրտեսության և որոշ այլ հանցագործությունների համար դատապարտվածները դեռևս չեն կարող զորակոչվել բանակ։ Չնայած այն հանգամանքին, որ լուրջ հոդվածներով հանցագործներին թույլատրվել է մոբիլիզացվել միայն հոկտեմբերի 4-ին, Վագների մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները մի քանի ամիս է, ինչ ռուսական բանտերում հավաքագրում են «կամավորներ» Ուկրաինայի պատերազմի համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
