«Չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը վերև-ներքև է արել»․ Գևորգ Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի մասին
![]() ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու է կարիք առաջացել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները վերահաշվարկել․ «Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելանա, կամ երեքով պակասի։ 1024 պատվիրակ մասնակցել է քվեարկությանը։ Տեխնիկական դետալների մեջ չմտնեմ, ես չեմ բացառում, հիմա մարդ է, մի հատ վերև, մի հատ ներքև է կարդացել, կամ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև․․․ ես կարծում եմ, որ այդպիսի սխալներ են տեղի ունեցել»: Լրագրողի դիտարկմանը, որ իրենց մեղադրում են այդ արդյունքները կեղծելու մեջ, Պապոյանն արձագանքել է․ «Լավ էլի, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»։ Հարցին՝ «ո՞վ է կասկածել, որի հիման վրա որոշվել է, որ պետք է վերահաշվարկ լինի. լուրեր կան, որ կասկածներ են եղել Արսեն Թորոսյանի մոտ, քանի որ նա չէր անցել վարչության կազմում», պատգամավորը պատասխանել է․ «Վստահ չեմ, միգուցե»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
