Բուլղարիան զենք կուղարկի Ուկրաինա
![]() Բուլղարիայի խորհրդարանը թույլատրել է Ուկրաինային զենք մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմում օգտագործելու համար, հայտնում է The Sofia Globe-ը։ Կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 1։ Մինչ քվեարկությունը խորհրդարանի դահլիճում 4 ժամ բանավիճել են։ Այժմ երկրի կառավարությունը մեկ ամիս ժամանակ ունի նախապատրաստելու ռազմական և ռազմատեխնիկական օգնության մասին որոշման նախագիծը, որը Բուլղարիան պետք է տրամադրի Ուկրաինային։ Իշխանությունները կնախապատրաստեն նաև անհրաժեշտ զինտեխնիկայի տրամադրման մասին համաձայնագրերի ստորագրում՝ հաշվի առնելով «Բուլղարիայի հնարավորությունները»։ Կառավարությունը բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի երկրների հետ ապագա մատակարարումների շուրջ՝ երկրին ռազմական տեխնիկա տրամադրելու և այդպիսով արագացնելու համար այն ժամկետը, որի ընթացքում Բուլղարիան պետք է ազատվի խորհրդային ժամանակաշրջանի իր հնացած զենքերից։ Բացի այդ, խորհրդարանը կառավարությունից պահանջում է նաև միջոցառումների փաթեթ մշակել Ուկրաինայի վերականգնմանը Բուլղարիայի մասնակցության համար և պաշտպանել Կիևի հայցն ընդդեմ Ռուսաստանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
