Պուտինն սպառնացել է կրկին դուրս գալ հացահատիկի գործարքից
![]() Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտի Ուկրաինայից Թուրքիա հացահատիկի մատակարարմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան իրավունք ունի դուրս գալ հացահատիկի գործարքից, եթե դրա պայմանները խախտվեն։ «Այս դեպքում Ռուսաստանը ուկրաինական ամբողջ հացահատիկn անվճար կփոխանցի ամենաաղքատ երկրներ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում РБК-ն։ Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ Նախագահը նաև նշել է, որ եթե անգամ պայմանագիրը խզվի, Ռուսաստանը կշարունակի ապրանքներ մատակարարել ամենաաղքատ երկրներին։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը կվերսկսի իր մասնակցությունը հացահատիկի գործարքին։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Մոսկվան Կիևից ստացել է «հստակ երաշխիքներ», որ Սև ծովում հարձակումներ չեն լինի։ Պուտինի խոսքով, այս հարցում Ուկրաինայի հավաստիացումները Թուրքիայի միջնորդությամբ են հասել պաշտպանության գերատեսչությանը։ Համաձայնագիրը կասեցվել է հոկտեմբերի 29-ին։ Ռուսաստանը հայտարարել է, որ դա պայմանավորված է Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի և Կիևից քաղաքացիական նավերի վրա հարձակման հետևանքով։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարձակումն իրականացնելու համար Ուկրաինան օգտագործել է կանաչ միջանցքը, որը ստեղծվել է հացահատիկի տեղափոխման համար։ Կողմերը վերսկսել են գործարքը նոյեմբերի 2-ին՝ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններից հետո։ Այդ թվում՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների՝ Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Միաժամանակ, ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հացահատիկի արտահանումը դեռ կշարունակվի նույնիսկ առանց Ռուսաստանի մասնակցության։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
