Հորդանանը չի մատակարարել Հայաստանի պատվիրած զենքը. ՀՀ-ն տուգանք է պահանջում
![]() Հայաստանը հայտարարել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրի դադարեցման մասին։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրած համապատասխան նամակը տեղադրված է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում: Թե կոնկրետ ինչ է պատվիրել ՊՆ-ն՝ չի նշվում, սակայն հայտնի է, որ ընկերությունն արտադրում է Nashab հակատանկային նռնականետեր, որոնք ստեղծվել են ռուսական RPG-32-ի հիման վրա։ Jadara–ի մեկ այլ արտադրանք է Terminator FM հակատանկային հրթիռային համալիրը, որը ստեղծվել է ուկրաինական «Корсара»-ի հիման վրա: 2022 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ հորդանանյան կողմը Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Չի բացառվում, որ այդ հանգամանքը կարող էր Հայաստանի հետ գործարքի խափանման պատճառ դառնալ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
