«Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն». Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի գրառումը․ «Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաև ցանկացած նման առաջարկ։ Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և բարոյականության ոտնահարում։ Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն՝ կամ պատմության մեջ մտնել որպես անարժանապատիվ, փոքրոգի, թուլամորթ, վախկոտ, անհայրենասեր սերունդ, որը չկարողացավ տեր կանգնել իր աստվածային երկրին, կամ պատմության մեջ մտնել որպես սկզբունքային, խիզախ, հայրենասեր, իմաստուն սերունդ, որն իրականացրեց իր բիբլիական առաքելությունը և, չնայած բոլոր դժվարություններին, ապացուցեց, որ անհնարին է կոտրել, անարգել, ոտնահարել արցախցու, հայի պատիվը, պատմությունը, արժեքները։ Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, ունենք Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, պատասխանատու են ապագա սերունդների և անմահացած հերոսների առաջ և վերջին հաշվով պետք է պատասխան տանք Աստծո առաջ»։ Աղբյուրը` Դավիթ Բաբայան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24