«Հայաստանը շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ». վարչապետ
![]() «Մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը պետք է օգտագործենք իշխանություն մնալու կամ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- ՔՊ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը և երկու մեջբերում արել ՀՀ անկախության հռչակագրից և ՔՊ հիմնադիր ծրագրից: Փաշինյանն ապա շարունակել է. «2007-ին Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ-ում իշխող ուժն ու մարդիկ, ըստ էության, ոչնչացրին նաև ԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը: Եվ մենք՝ իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ պետականության հիմունքները նորոգենք: Արձանագրեցինք, որ ՀՀ-ն, պետական իշխանության մակարդակով, 1998-ից մինչև 2018-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները: Հետո պարզեցինք, որ նույնիսկ մեր բոլոր ջանքերով այլևս ի վիճակի չենք վերականգնել: Երբ մեզ քննադատում են, ասում են՝ դե երբ որ Ադրբեջանը հույսը կտրեց, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչին ուզում էր, այդ պատճառով տեղի ունեցավ պատերազմը: Բայց սա ի՞նչ է նշանակում, որ ՀՀ իշխանությունները իրենց ողջ գործունեության ընթացքում մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալ, որ իրենք առանց պատերազմի կկարողանան հասնել նրան, ինչին ուզում են: Այո, դա կարելի է անել, մեկ, երկու, տասն անգամ, բայց դա պետք է ավարտ ունենա ու 2018-ին, այն ժամանակ իշխանության բարձրագույն ներկայացուցիչ ընտրվելու հավակնություն ունեցող անձը, ըստ էության, արձանագրեց այդ ավարտը»: Փաշինյանի խոսքով՝ «պարզվեց, որ ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
