Մոսկվան Հայաստանից պարզաբանում է պահանջել
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ տեղեկության հաստատման և այդ առնչությամբ պարզաբանման համար, ասել է։ «Մենք այս տեղեկություններն ընդունել ենք տարակուսանքով: Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին՝ հաստատման և պարզաբանման համար: Այսինքն, մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք և պաշտոնապես դիմել ենք՝ խնդրելով բացատրել արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ հաստատման դեպքում, ելնում ենք նրանից, որ սա դժվար է բնութագրել մեր երկրների դաշնակցային հարաբերություններին համապատասխանող բարեկաման քայլ: Երբ պաշտոնական պատասխան ստանանք, կկողմնորոշվենք հետագա քայլերի և արձագանքի առումով»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ թե՛ Զատուլինը, թե՛ Սիմոնյանը ունեն անձնական կարծիք, սակայն հրապարակավ միշտ հանդես են եկել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման օգտին և որ ինքը նրանցից այլ բնույթի հայտարարություններ չի լսել: «Ուստի չէինք ցանկանա, որ ստեղծված իրավիճակում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը, սեպ խրել Մոսկվա-Երևան հարաբերություններում, հորինվեին նման արհեստական պատճառներ»,- շեշտել է Զախարովան: Հիշեցնենք, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
