Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Սոբչակը կասկածյալի կարգավիճակում է

740
Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 19:30
Սոբչակը կասկածյալի կարգավիճակում է

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը կասկածյալի կարգավիճակում է հայտնվել «Ռոստեկ» պետական ​​կորպորացիայից շորթման գործով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ Սոբչակը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու նպատակով շորթման մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ)։ Սա պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

Հոկտեմբերի 26-ին խուզարկություն է կատարվել Քսենյա Սոբչակի ամառանոցում։ Այս տեղեկությունից կարճ ժամանակ անց լրատվամիջոցները հայտնեցին, որ Սոբչակը շտապ լքել է Ռուսաստանը։ Իրավապահները Սոբչակին բերման ենթարկելու՝ քննիչի որոշում են ունեցել։

Հոկտեմբերի 25-ին շորթման կասկածանքով բերման է ենթարկվել Sobchak's Caution Media մեդիա հոլդինգի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը։ Նրա հետ միասին կալանավորվել է Tatler ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկին (Կուզմին)։ Հոկտեմբերի 26-ին նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման համար։