Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Լեհաստանը Ռուսաստանը ճանաչում է որպես «ահաբեկչական ռեժիմ»

1462
Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 18:42
Լեհաստանը Ռուսաստանը ճանաչում է որպես «ահաբեկչական ռեժիմ»

Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը Ռուսաստանին «ահաբեկչական ռեժիմ» ճանաչելու մասին բանաձև է ընդունել, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Քվեարկությանը մասնակցել է 85 սենատոր։ Նրանք միաձայն դատապարտել են Ռուսաստանին Ուկրաինայում իր գործողությունների համար։ Սենատը նաև կոչ է արել միջազգային հանրությանն՝ աջակցել Միջազգային քրեական դատարանին՝ Ուկրաինայում հանցագործությունների հետաքննության հարցում։