Արարատ Միրզոյանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
![]() Հոկտեմբերի 26-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
