Թուրքիան և Հայաստանը շուտով կարող են սահմանային առևտուր սկսել. թուրքական ԶԼՄ-ներ
![]() Թուրքիան և Հայաստանը շուտով կարող են առաջին քայլերը ձեռնարկել սահմանները բացելու և սահմանային առևտուր կազմակերպելու համար, գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։ «Հայաստանի «Ալիկան» անցակետը հեռադիտակով երևում է Թուրքիայի «Աքյաքա» սահմանային անցակետից, 1993 թվականին, երբ սահմանը փակվեց, դրանով 40 հազար տոննա ապրանք է փոխադրվել և 140 հազար մարդ է անցել, երբ սահմանը բացվի, այդ թվերը կավելանան առնվազն 10 անգամ։ Եթե որոշվի բացել սահմանը, Աքյակա անցակետը կսկսի աշխատանքը մեկ ամսվա ընթացքում»,- նշում է աղբյուրը։ Թերթի վկայակոչած դիվանագիտական աղբյուրները դրական են բնութագրում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Միևնույն ժամանակ, աղբյուրները երկու երկրների միջև սահմանի բացումը կապում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
