Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
![]() Հայոց ցեղասպանության թանգարան և ինստիտուտը հայտնում է. «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք և շարունակվող ագրեսիան Արցախի դեմ՝ մտահոգություն հայտնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: Ցեղասպանության վտանգը վերացնելու նպատակով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր մարմինը կոչ է անում. • Միջազգային հանրությանը և ակադեմիական ու մշակութային կազմակերպություններին՝ դատապարտել Ադրբեջանի բռնությունն ու ատելության խոսքը Հայաստանի դեմ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին ստիպելու դադարեցնել ռազմական գործողություններն ու ատելության խոսքը Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերի դեմ, • Ադրբեջանին՝ կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, • Ադրբեջանին՝ հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2), • Միջազգային հանրությանը՝ զսպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին, որը պատասխանատու է 2020 թվականի սեպտեմբերից Հայաստանի և հայերի դեմ իրականացված ագրեսիայի (հանցագործություններ խաղաղության դեմ), ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»: |

«Վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն»․ ՆԳՆ
9816:24
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի (տեսանյութ)
7215:00
ԿԸՀ-ն՝ ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին
6814:42
88-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
8212:54
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները
10810:24
Մանրամասներ՝ խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքից
10809:36
