Նոր գործառույթներ են հայտնվել YouTube-ում
![]() Google-ը հայտարարել է YouTube-ի դիզայնի և նվագարկչի փոփոխության մասին բոլոր սարքավորումների համար։ Այս մասին հայտնում է The Verge-ն։ Նախևառաջ կթարմացվի YouTube նվագարկիչը. տեսանյութը հետարկելիս ժամանակի տողում կհայտնվի ճշգրիտ նախադիտում։ Այսպիսով, օգտատերերի համար ավելի հեշտ կլինի կադր առ կադր տեսանյութում ճիշտ պահերը որոնելը։ Միաժամանակ, օգտատերերին թույլ կտան մեծացնել տեսանյութը՝ նկարը մատներով ձգելով, ինչպես պատկերասրահների լուսանկարները։ Հատկանիշը կոչվում է pinch-to-zoom: The Verge-ը նշում է, որ Google-ը նախկինում փորձարկել է այս տարբերակը YouTube Premium-ի բաժանորդների շրջանում: YouTube-ում կլինի նաև այսպես կոչված «գույների դինամիկ ընտրություն»: Այս հատկության շնորհիվ հավելվածի ինտերֆեյսի գունային սխեման հարմարվում է տեսանյութի գերիշխող գույներին։ Հավելվածներում մուգ թեման և վիդեո հոսթինգի վեբ տարբերակը կդառնան ավելի մուգ. եթե նախկինում օգտագործվում էին մոխրագույն երանգներ, այժմ դրանք ամբողջովին սև կլինեն։ Ըստ The Verge-ի, Google-ն սկսել է այս բոլոր նորամուծություններն իրականացնել հոկտեմբերի 24-ից: Արդյոք դրանք միաժամանակ կհայտնվեն բոլոր օգտատերերի համար, թե կտարածվեն տարածաշրջանից տարածաշրջան աստիճանաբար, չի հաղորդվում: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
