Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Սեպտեմբերի 13-ին 50-ից ավել դիրք են հանձնել». Սեյրան Օհանյան

993
Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 16:24
«Սեպտեմբերի 13-ին 50-ից ավել դիրք են հանձնել». Սեյրան Օհանյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: Վերջինների հետ զրույցում անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Անընդհատ հանձնելով, տալով՝ հարց չես լուծի, ինչքան տվեցիր, թուրքն էնքան շատ ա ուզելու ճնշել: Դրա համար ողնաշարներս մի քիչ բարձրացնենք, ժողովրդի ոգին բարձրացնենք. բանակն արագ կարելի ա վերականգնել»:

Խոսելով ստեղծված իրավիճակում պարգևավճարներ բաժանելու մասին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավել դիրք ես հակառակորդին հանձնել, դու պետության Ազգային ժողովն ես, Ազգային ժողովի նախագահն ես, ասում ես՝ դե սեպտեմբերի 21-ին տոնական առիթով պարգևավճարն ընդունված է եղել, ես էլ բաժանել եմ... շատ բան ա ընդունված եղել, հետո՞»: