Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ուկրաինան չի պատրաստվում «կեղտոտ ռումբ» կիրառել». Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն արձագանքել են Շոյգուին

1455
Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 11:42
«Ուկրաինան չի պատրաստվում «կեղտոտ ռումբ» կիրառել». Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն արձագանքել են Շոյգուին

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հերքել են Ռուսաստանի այն պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել: «Մեր երեք երկրների պաշտպանության նախարարները զրուցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հստակ հասկացրել ենք, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում»,- ասվում է փաստաթղթում։