Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանցի գնդապետը խոսում է պատերազմի գաղտնիքների մասին. բացառիկ ձայնագրություն

993
Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 13:36
Ադրբեջանցի գնդապետը խոսում է պատերազմի գաղտնիքների մասին. բացառիկ ձայնագրություն

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ. «2020-ի պատերազմի օրերին թշնամու կրած մարդկային ու ռազմական հսկայական կորուստները օր օրի ավելի բացահայտ են դառնում, մանավանդ որ այդ մասին խոսում են հենց բարձրաստիճան զինվորականները։ Ադրբեջանում սկանդալ է բարձրացել Մատաղիսում սպանված գնդապետ, Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիի խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո։ Դրանում ադրբեջանցի գնդապետը բացահայտում է, թե ինչքան վատ վիճակում է Ադրբեջանի բանակը, ինչ ուժով են սկզբում կռվել հայերը ու ինչպես է հանկարծ ամեն ինչ փոխվել։
Ձայնագրության բնօրինակին կից կատարել ենք հայերեն թարգմանություն»։

Ադրբեջանցի գնդապետը խոսում է պատերազմի գաղտնիքների մասին. բացառիկ ձայնագրություն
Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան