«Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»․ Իրանի ԱԳ նախարար
![]() Ինչպես հայտնել էինք, Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Արարողության ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է․ «Կապանի հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ ուզում եմ հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները»։ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը. «Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը: Մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի ապրանքափոխադրումները և ուղևորափոխադրումները այս ուղով առավել զարգանան»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
