Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բելառուսը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

1056
Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 20:48
Բելառուսը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Բելառուսի տարածքից հարձակման սպառնալիքը մեծանում է, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ինչպես նշել են Գլխավոր շտաբում, ներխուժման թիրախը չի կարող լինել Կիևը։ «Հարձակման ուղղությունը կարող է փոխվել բելառուսա-ուկրաինական սահմանի արևմուտք՝ գործընկեր երկրներից Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու հիմնական նյութատեխնիկական զարկերակները կտրելու համար», - ասել է գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը։

Նաև, նրա խոսքով, բելառուսական զորքերը տեղակայում են իրենց ավիացիոն ստորաբաժանումները և զինված ուժերի այլ ստորաբաժանումներ, Բելառուսի տարածքում թաքնված մոբիլիզացիայի նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացվում: