Սախարովի անվան մրցանակը տրվել է Ուկրաինայի ժողովրդին
![]() Անդրեյ Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը, որը ԵՄ մարդու իրավունքների գլխավոր մրցանակն է, շնորհվել է «Ուկրաինայի խիզախ ժողովրդին՝ ի դեմս իր նախագահի, ընտրված առաջնորդների և քաղաքացիական հասարակության»: «Նրանք պաշտպանում են այն, ինչին հավատում են: Նրանք պայքարում են հանուն մեր արժեքների: Պաշտպանելով ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը: Նրանք վտանգում են իրենց կյանքը մեզ համար: Ոչ ոք չի կարող ավելի արժանի լինել»,- թվիթերում գրել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան: Թեկնածուների թվում էին նաև WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը և Կոլումբիայի ճշմարտության հանձնաժողովը։ Սախարովի անվան մրցանակը հաստատվել է Եվրոխորհրդարանի կողմից 1988 թվականին և շնորհվում է այն անձանց, ովքեր «բացառիկ ներդրում են ունեցել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարում»։ Այն կրում է խորհրդային իրավապաշտպան և այլախոհ Անդրեյ Սախարովի անունը։ 2021 թվականին մրցանակը ստացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
