Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Թեհրանի նահանգում անկարգությունների մասնակից մոտ 3000 ցուցարար է ձերբակալվել

852
Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 18:54
Թեհրանի նահանգում անկարգությունների մասնակից մոտ 3000 ցուցարար է ձերբակալվել

Իրանի իրավապահ մարմինները Թեհրանի նահանգում մոտ անկարգությունների մասնակից մոտ 3000 ցուցարարի են ձերբակալել, չորեքշաբթի ասել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր Ահմադ Ալի-Ռեզա Բեյգին։
Իրանում արդեն մեկ ամիս է, ինչ շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ կապված երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան հետ։ Հիշեցնենք, աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո: Հիմնականում բողոքի ցույցեր և անկարգություններ են տեղի ունենում Գիլան, Խուժիստան, Բելուջիստան և Սիստան, Թեհրան և Քրդստան նահանգներում։ Ինչպես նշում են Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները, դիվերսիոն գործողությունների կոչեր են շրջանառվում թելեգրամ-ալիքներով, ինչպես նաև լրատվամիջոցներով։ Ի պատասխան՝ կառավարությունը տեղում անջատել է ինտերնետը, իսկ իրավապահ մարմինները ձերբակալություններ ու կալանավորումներ են իրականացնում ցուցարարների նկատմամբ։