Իրանն իսկապես Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է խոստացել. #Reuters
![]() Թեհրանն իսկապես խոստացել է Ռուսաստանին մատակարարել «երկիր-երկիր» հրթիռներ և ավելի կատարելագործված կամիկաձե անօդաչու սարքեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Reuters-ին հայտնել են իրանական երկու աղբյուրներ։ Աղբյուրները պնդում են, որ գործարքը կնքվել է հոկտեմբերի 6-ին։ Այդ օրն Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան անդամներ այցելել են Մոսկվա՝ սպառազինության վերաբերյալ բանակցությունների համար։ «Ռուսները պահանջել են ավելի շատ իրանական անօդաչու թռչող սարքեր և ավելի ճշգրիտ բալիստիկ հրթիռներ, հատկապես Ֆաթեհ-110 և Զոլֆաղար»,- գործակալությանը ասել է իրանցի դիվանագետներից մեկը: Արևմտյան մի պաշտոնյա Reuters-ին հաստատել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համաձայնություն կա փոքր հեռահարության հրթիռներ, այդ թվում՝ Զոլֆաղար մատակարարելու վերաբերյալ։ Պաշտոնական Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին լուրերը։ Դա հերքել են նաև Կրեմլում։ Հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար, 2015 թվականի միջուկային համաձայնագրով Իրանի պարտավորությունների խախտում է։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիան։ Հոկտեմբերի 16-ին The Washington Post-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն արդեն պատրաստում է Ֆաթհ-110-ի և Զոլֆաղարի առաջին խմբաքանակը՝ Ռուսաստան առաքելու համար: «Ֆաթեհ-110-ի և Զոլֆաղարի նորագույն տարբերակները համարվում են և՛ հզոր, և՛ բավականին ճշգրիտ համեմատաբար փոքր հեռավորությունների վրա: Որոշ մոդելներ հագեցած են ուղղորդման էլեկտրաօպտիկական համակարգերով, որոնք հրթիռային օպերատորներին թույլ են տալիս ուղղորդել դրանք թիրախին վերջնական մոտեցման ժամանակ»,– գրում է թերթը։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
