Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

«Հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին ուժեղ հարվածել». Էդգար Ղազարյան

775
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 14:00
«Հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին ուժեղ հարվածել». Էդգար Ղազարյան

«Դեպքը մեր շենքի բակում է տեղի ունեցել. երկու հոգի դարանակալել էին ու սպասում: Ես վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն: Ակնհայտ հետևել էին իմ շարժին»,- քիչ առաջ հիվանդանոցի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները: «Հարձակվեցին ինձ վրա, սկսեցին ուժեղ հարվածել ու քցել գետնին...Հետո գնացին, անցորդ մեքենա եկավ, ճանաչեց ինձ ու տարավ հիվանդանոց»,- նշեց նա: Հասարակական-քաղաքական գործիչը հավելեց, որ տեղի ունեցածը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ:

«Հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին ուժեղ հարվածել». Էդգար Ղազարյան