Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման մասին

818
Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 19:56
Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայման մասին

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

«Ես ողջունում եմ միջազգային սահմանի երկայնքով վերահսկման մեխանիզմի արագ տեղակայումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո։

(Սա) կօգնի ձևավորել վստահություն և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,- գրել է Միշելը: