Չինաստանը գազ չի վաճառի Եվրոպային
![]() Չինական ընկերություններին հանձնարարվել է հեղուկ գազ չվաճառել արտասահմանյան գնորդներին՝ Եվրոպայից և Ասիայից։ Նրանք պետք է խնայեն գազը ձմռանը Չինաստանում ջեռուցման սեզոնի համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մասնավորապես, PetroChina Co, Sinopec և Cnooc Ltd պետական ընկերությունները հրահանգներ են ստացել Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի կողմից: Չինական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել մի շարք արտահանողներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից hեղուկացված բնական գազի գնման համար։ Մինչև վերջերս Չինաստանից վաճառողներն օգնում էին Եվրոպային փոխարինել Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրների կողմից գազի պահեստարանների արագ համալրումը և առաքման ռեկորդային բարձր ծախսերը «նվազեցրել են ՉԺՀ-ից վառելիքի վերամատակարարման գրավչությունը»։ Փորձագետները կարծում են, որ Պեկինի նման որոշումը կհանգեցնի Եվրոմիություն հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատմանը և կսրի էներգետիկ ճգնաժամը, որը կհասնի գագաթնակետին ձմռանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
