Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը․ ԱԳՆ

1262
Կիրակի, 16 հոկտեմբերի, 2022 թ., 14:36
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը․ ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Կովկասում օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում որևէ օտար ուժերի տեղակայմանը, հայտնում է Իրանի ԱԳՆ-ը:

Պաշտոնյան նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը՝ անվանելով այն Իրանի մշտական քաղաքականությունը: