Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին՝ ռուսների կորուստների մասին

896
Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 22:54
Զելենսկին՝ ռուսների կորուստների մասին

Ռուսական բանակի ընդհանուր մարդկային կորուստները մոտենում են 65 հազարին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում:

«Հակառակորդի միայն մրդկային ընդհանուր կորուստներն արդեն մոտենում են 65000-ի: Այդքան ՌԴ քաղաքացի իրենց կյանքը տվեց Կրեմլում մի քանի մարդկանց՝ իրականությունն անտեսելու հնարավորության համար: Դե, հիշեցնեմ Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում. մասնակցել այս հանցավոր պատերազմին. բոլոր նրանք, ովքեր հանձնվում են ուկրաինական գերությանը, փրկում են իրենց կյանքը»,- ասաց նա։