Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հունգարիային անհրաժեշտ է ուժեղ բանակ «ձգձգվող պատերազմի» համար. Օրբան 

1549
Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 21:06
Հունգարիային անհրաժեշտ է ուժեղ բանակ «ձգձգվող պատերազմի» համար. Օրբան 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է պատրաստվի երկարատև պատերազմի՝ եվրոպական տնտեսությունը ցնցող պատժամիջոցների ֆոնին:
«Մենք չենք կարող ջայլամի նման մեր գլուխները թաղել ավազի մեջ»,- շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Օրբանը կամավորների երդման արարողության ժամանակ:

Ըստ նրա, պետք է «առերեսվել իրականության հետ»։ Նա կարծում է, որ «եթե այսպես շարունակվի, պատժամիջոցները կցնցեն Եվրոպան, մայրցամաքի տնտեսությունը ծնկի կգա, մարդիկ կարող են վտանգված լինել»։ Իր ելույթի վեջում վարչապետը կոշտ հայտարարություն է արել. «Թվում է, թե մենք պետք է պատրաստվենք երկարատև պատերազմի, այդ իսկ պատճառով Հունգարիային անհրաժեշտ է «զսպող ուժի բանակ՝ պատրաստ հարված հասցնելու, որը կարող է երաշխավորել խաղաղությունը: Չի կարող հաջողակ դառնալ նա, ով պատրաստ չէ գործելու և կարգապահ չէ»։ Ըստ նրա, եթե իշխանություն չլինի, չի լինի ճշմարտություն. Իսկ ով հավատ չունի, պայքարելու բան չունի։

Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան լրջորեն կուժեղացնի իր բանակը հաջորդ տասնամյակում։ Նա կարծում է, որ պաշտպանության ոլորտում եվրոպական երկրները չեն կարող հույսը դնել միայն ԱՄՆ-ի վրա։