Գերմանիան Ուկրաինային կտրամադրի Mars II MLRS և Panzerhaubitze 2000 հրետանային կայանքներ
![]() Գերմանիան Ուկրաինային կտրամադրի Mars II բազմակի հրթիռային համակարգեր և Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանային կայաններ, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը։ «Մենք համակարգում ենք մեր շարունակական աջակցությունը: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ավելի շատ PzH2000 և MARSII-ներ կհանձնվեն Ուկրաինային»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Տեխնիկայի ստույգ քանակությունը, որը նախատեսվում է տեղափոխել Կիև, չի նշվում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինա է մատակարարվել գերմանական առաջին IRIS-T SLM հակաօդային պաշտպանության համակարգը։ «Սկսվել է հակաօդային պաշտպանության նոր դարաշրջան»,- գրել է նա Twitter-ում։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան նախատեսում է Կիևին մատակարարել հակաօդային պաշտպանության չորս համակարգ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է, որ նման կայանքներից մեկը կարող է պաշտպանել «մեծ քաղաքը ռուսական օդային հարձակումներից»: Ինչպես նշում է Der Spiegel-ը, համալիրի կառավարվող հրթիռները կարող են օդային թիրախներ խփել մինչև 40 կմ հեռավորության վրա և մինչև 20 կմ բարձրության վրա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
