Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան». Լավրով

819
Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 18:42
«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է Հայաստան դիտորդներ ուղարկելու՝ ՀԱՊԿ-ի պատրաստակամության մասին։

«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Միացյալ շտաբի ղեկավարին։ Գնացել են այնտեղ, առաջարկություններ են բերել, այս առաջարկությունները մեր ձեռքում են արդեն մեկ ամսից ավելի։ Դրանք բաղկացած են ՀԱՊԿ դիտորդների դիտորդական առաքելություն Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման ուղարկելու առաջարկից։

Միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը (իսկ նախագահը, ի վերջո, Հայաստանն է)»,- ասել է նա։