Nissan-ն իր ակտիվները փոխանցել է Ռուսաստանին 1 եվրոյով
![]() Ճապոնական Nissan ավտոարտադրողը հայտարարել է, որ Ռուսաստանում իր բիզնեսը 1 եվրոյով կփոխանցի պետական ձեռնարկությանը, ընկերությունը կկորցնի 687 մլն դոլար, հայտնում է Reuters-ը։ Խոսքը Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանի, ինչպես նաև Մոսկվայում վաճառքի և շուկայի կառավարման կենտրոնի մասին է։ Nissan Manufacturing Russia LLC-ի ռուսական այս ակտիվները կփոխանցվեն FSUE NAMI պետական ընկերությանը, որը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության ձեռնարկություն է: Գործարքը Nissan-ին իրավունք կտա վեց տարվա ընթացքում ետ գնել բիզնեսը։ Ավելի վաղ հատնել էինք, որ АвтоВАЗ-ը Ռուսաստանում կսպասարկի Nissan մեքենաները և կմատակարարի պահեստամասեր։ Ակտիվների փոխանցոմամբ Nissan-ը դառնում է վերջին խոշոր ընկերությունը, որը լքել է Ռուսաստանը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Գործարքը նման էր Nissan-ի հիմնական բաժնետիրոջ՝ ֆրանսիական Renault ավտոարտադրողի կնքած գործարքին։ Նրա ակտիվները փոխանցվել են Մոսկվա, իսկ АвтоВАЗ-ում նրա մասնաբաժինը փոխանցվել է արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը։ Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանը սկսել է ավտոմեքենաների արտադրությունը 2009 թվականին։ 2021 թվականին գործարանն արտադրությունն ավելացրել է 17%-ով՝ հասնելով 45000 մեքենայի։ Անցյալ տարի Ռուսաստանում վաճառվել է մոտ 51,5 հազար Nissan ավտոմեքենա։ Շուկայի մասնաբաժինը կազմել է 3,1%։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
