Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Վաշինգթոնը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և զորքեր չի ուղարկի Ուկրաինա

865
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 22:36
Վաշինգթոնը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և զորքեր չի ուղարկի Ուկրաինա

ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգթոնը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ և զորքեր չի ուղարկի Ուկրաինա։ Այս մասին նա ասել է լրագրողներին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դա շատ հստակ ասել է. «Մեր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել... Ոչ ոք չի ցանկանում, որ այս հակամարտությունը վերածվի միջուկային հարթության, և մենք դրա համար պատճառ չենք տեսնում»,- ասել է նա:

Ավելի վաղ Քիրբին ասել էր, որ Ռուսաստանը բանակցություններ վարելու պատրաստակամության նշաններ ցույց չի տվել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կցանկանար, որ հակամարտությունը շուտափույթ ավարտվի։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը խոչընդոտում է բանակցությունների մեկնարկին և դրա համար պատրաստակամության որևէ նշան չի ցուցաբերում։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի պայմանները Ուկրաինայի հետ բանակցություններում չեն փոխվել, և դրանց իրականացումը պետք է քննարկվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։