Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն ևս հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցում Ուկրաինային

1234
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 21:42
ԱՄՆ-ն ևս հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցում Ուկրաինային

Առաջիկայում ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի հակաօդային պաշտպանության երկու Nasams համակարգ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

«Մենք քրտնաջան աշխատում ենք NASAMS-ի առաջին երկու համակարգերը նրանց հասցնելու համար: Մենք հավատում ենք, որ դրանք առաքելու ուղու վրա ենք … շատ մոտ ապագայում», - ասել է նա:

Բացի այդ, Կիևն արդեն սկսել է Iris-T հակաօդային պաշտպանություն ստանալ Գերմանիայից, դրանք տեղափոխվել են Լեհաստանի սահման։