Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին նշել է Ռուսաստանում կամիկաձե անօդաչուների թիվը

894
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 20:30
Զելենսկին նշել է Ռուսաստանում կամիկաձե անօդաչուների թիվը

Ռուսաստանն Իրանից պատվիրել է 2400 կամիկաձե անօդաչու թռչող սարք, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի ղեկավարների հանդիպման ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ այս տեղեկությունը ստացվել է ուկրաինական հետախուզությունից։

«Այդ իսկ պատճառով Ուկրաինան պետք է ունենա բավարար քանակությամբ հրթիռներ տրամադրված հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերում։ Այդ համակարգերը պետք է ինտեգրվեն Ուկրաինայի պաշտպանական համակարգերին»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։