Սթոլթենբերգը հորդորել է կանխել Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի հետ հակամարտությունում
![]() ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հոկտեմբերի 10-ից սկսված Ուկրաինայի զանգվածային հրետակոծությունն անվանել է փետրվարից ի վեր հակամարտության ամենալուրջ սրումը։ Նա նաև հորդորել է թույլ չտալ, որ Ռուսաստանը չհաղթի Կիևի հետ հակամարտությունում՝ ասելով, որ դա կլինի ՆԱՏՕ-ի պարտությունը։ «Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական հակամարտությունում կլինի ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ»,- ասել է նա: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, հավելել է նա։ Դաշինքի երկրները կավելացնեն ռազմական օգնությունը Կիևին, «որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանել իրեն և ազատագրել տարածքը»։ Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքը հաջորդ շաբաթ կանցկացնի միջուկային զսպման պլանավորված զորավարժություններ։ Միաժամանակ նա նշել է, որ կազմակերպությունը միջուկային զենք կիրառելու Ռուսաստանի մտադրության նշաններ չի տեսնում, սակայն շարունակում է զգոն լինել։ ՆԱՏՕ-ն սեպտեմբերի 21-ից հետո ուժեղացրել է ռուսական միջուկային զենքի մոնիթորինգը։ Այս օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
