Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բայդենը Զելենսկիին խոստացել է տրամադրել ժամանակակից ՀՕՊ համակարգեր

1211
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 11:36
Բայդենը Զելենսկիին խոստացել է տրամադրել ժամանակակից ՀՕՊ համակարգեր

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, նա խոստացել է տնտեսական ու հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինային, այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Բայդենը դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարձակումներն ուկրաինական քաղաքների վրա և ​​ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում։