Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Ինչո՞ւ հենց հիմա վաճառվեց «Վիվա ՄՏՍ»-ը․ «Ժողովուրդ»

760
Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 09:18
Ինչո՞ւ հենց հիմա վաճառվեց «Վիվա ՄՏՍ»-ը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդավոր պայմաններում գլխավոր տնօրեն փոխած «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Վիվա ՄՏՍ»-ը, ըստ «Սիվիլնեթ»-ի, վաճառքի է հանվել: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին «Վիվա ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ պաշտոնից, լուրեր կան՝ նաև Հայաստանից, և տնօրեն նշանակվեց ներսից Արմեն Ավետիսյանը: Այս հեռացումն իհարկե շատ հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում, բայց երեկ փորձեցինք «ՄՏՍ Արմենիա» ընկերությունից պարզել, թե ինչու են վաճառում, որքան արժեն ընկերության բաժնետոմսերը, և ով է հավանական գնորդը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք. խոստացան այսօր մանրամասնել: Մինչ այս փորձագիտական հանրույթն այս վաճառքի մասին տեղեկությունը համարում է որպես օդի մեջ եղած խոսակցություն այն պարզ պատճառով, որ իրականում վաճառքը, եթե նույնիսկ լինի, արհեստական մի գործընթաց է լինելու:

Հիշեցնենք, որ «Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Մյուս 80 տոկոսի (սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ավելի քան 42 տոկոսի) բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։ Քանի որ Եվտուշենկովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի պատժամիջոցների տակ, ինչպես նաև հեռացվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակից, ուստի փորձում է կեղծ վաճառքի միջոցով ազատվել պատժամիջոցներից։ Ամեն դեպքում, մենք դեռ սպասելու ենք «Վիվա ՄՏՍ» ընկերության պարզաբանումներին»:

Մանրամասները՝ թերթի համարում: