Ուկրաինացիներին կոչ են արել սահմանափակել էլեկտրաէներգիայի օգտագործումը
![]() Կիևը և Ուկրաինայի տեղական իշխանությունների ներկայացուցիչները սահմանափակումներ են մտցնում երկրում էլեկտրաէներգիայի օգտագործման վրա այն բանից հետո, երբ ռուսական հրթիռակոծությունը վնասել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին 17:00-22:00 կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը։ «Հակառակորդը վնասել է մեր էներգետիկ ենթակառուցվածքը, սակայն այժմ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի շուտափույթ վերսկսվի էլեկտրամատակարարումը։ Բջջային կապ ապահովող ենթակառուցվածքը չի տուժել։ Որոշ տեղերում ընդհատումներ են եղել էլեկտրամատակարարման բացակայության պատճառով»,- իրավիճակը նկարագրել է Զելենսկին: «Ուկրէներգո» օպերատորը նախազգուշացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի և տարածաշրջանի որոշ արդյունաբերական ձեռնարկությունների և կենցաղային սպառողների էլեկտրամատակարարման ժամանակավոր սահմանափակման մասին։ Սոցիալական ոլորտի կարևորագույն օբյեկտները՝ հիվանդանոցները, մետրոն, փրկարարական ծառայությունները և այլն, ամբողջությամբ ապահովված են էլեկտրաէներգիայով։ «Սա ամենադժվար երեկոներից մեկն է լինելու Ուկրաինայի էներգետիկ ոլորտի համար», - խոստովանել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի էներգետիկ կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուսը։ Ռուսական բանակը հոկտեմբերի 10-ի առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, վիրավորվել՝ 64 մարդ։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ բարձր ճշգրտության հարվածներ է հասցրել «ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկայի օբյեկտներին»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
