Լուկաշենկոյի հրամանագրով պետական անվտանգության մարմինները կենթարկվեն «բացառապես նախագահին»
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, հանրապետության պետական անվտանգության մարմիններն այսուհետ կենթարկվեն բացառապես պետության ղեկավարին։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է, որ պետական անվտանգության մարմինները կենթարկվեն բացառապես Բելառուսի նախագահին, նրանց համակարգը կատարելագործվում է»,- ասվում է հաղորդագրության տեքստում։ Փոփոխություններ են կատարվում թիվ 356 որոշմամբ, որը նախատեսում է նաև «Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության ինստիտուտի» վերակազմավորումը Ազգային անվտանգության ակադեմիայի։ Նախօրեին Լուկաշենկոն անվտանգության հանդիպման ժամանակ ասել էր, որ Լեհաստանը, Լիտվան և Ուկրաինան բելառուս արմատականներից զինյալներ են նախապատրաստում հանրապետությունում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ հաշվի առնելով Լեհաստանի ղեկավարության՝ «միջուկային զենքերը զրնգացնելու» ցանկությունը, իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես Բելառուսի «պաշտպանական կարողություններին սպառնացող վտանգ»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
