Ուկրաինան հոկտեմբերի 11-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ
![]() Ուկրաինան հոկտեմբերի 11-ից հրետակոծության պատճառով կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Եվրոմիություն։ Այս մասին սոցցանցերում հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ «Այսօրվա հրթիռային հարվածը, որը հարվածել է ջերմային արտադրության և էլեկտրական ենթակայաններին, ստիպել է Ուկրաինային դադարեցնել էլեկտրաէներգիայի արտահանումը 2022 թվականի հոկտեմբերի 11-ից՝ սեփական էներգահամակարգը կայունացնելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը հիշեցրել է, որ ուկրաինական կողմը էլեկտրաէներգիա է արտահանել Եվրոմիություն և «առանձին գծերով Մոլդովա և Լեհաստան»։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները սկսել են հաղորդել Կիևում և Կիևի շրջանում պայթյունների մասին։ Հրթիռային հարվածների տակ են հայտնվել նաև Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Օդեսան, Լվովը և Լվովի մարզը, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Կոնոտոպի, Ռիվնեի և Պոլտավայի շրջանները։ Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինայի ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ համակարգերի օբյեկտներին զանգվածային հարված հասցնելու նպատակին հասնելու մասին։ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և եվրոպական մի շարք երկրներ դատապարտել են հրթիռային հարվածները։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը խոստացել է Կիևին, որ IRIS-T միջին հեռահարության չորս ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերից առաջինը արագ կուղարկվի։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, մինչդեռ Հնդկաստանը կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
